Թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3.4 մլրդ դրամի առևտուր
ՀՀ կառավարության նիստում անդրադարձ է եղել անկանխիկ առևտրաշրջանառությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աճի տպավորիչ տեմպը շարունակվում է. «Փետրվարին թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3.4 մլրդ դրամի առևտուր»։
Նա հիշեցրել է, որ 2022թ. այդ ցուցանիշը գրեթե զրոյական է եղել. «Այս առևտրի արդյունքում մենք 86 մլն 711 հազար դրամ վերադարձրել ենք առևտուր իրականացրած կենսաթոշակառուներին»։
Ըստ վարչապետի՝ եռապատկվել է պոստ-տերմինալների թիվը. «Կարող ենք ասել, որ բոլոր գյուղական բնակավայրերում անկանխիկ առևտրի հնարավորություն է ստեղծվել, ինչն էլ իր հերթին բերում է լրացուցիչ էֆեկտ՝ ստվերի կրճատման»։
30 Մարտ, 2023 16:10
499