Զոհվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակից Գնել Հարությունյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։

 

«Զոհվել է ՊՈԱԿ-ի աշխատակից Գնել Հարությունյանը

 

«Պահպանության ծառայություն»

 

ՊՈԱԿ-ի տնօրինությունը իր ցավակցությունն է հայտնում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Գնել Հարությունյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։

 

Գնել Հարությունյանն այս օրերին մեր հայրենակիցներից շատերի նման մեկնել էր առաջնագիծ` հայրենիքը պաշտպանելու համար։

 

Ցավոք, թշնամու գնդակը չխնայեց նաեւ մեր գործընկերոջը։

 

Խորարհվում ենք մեր բոլոր նահատակների առաջ, փառք ու պատիվ նրանց»,- հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։

 

1242