
«ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ»,- այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- հայտնել է նա։
Հիշեցնենք այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։ Ըստ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, վերջինս ստացել էր մարմնական վնասվածքներ։