Թիվ 117 դպրոցի կառավարման խորհրդի անդամ Լիլիթ Նիկոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ուսուցիչը պետք է ունենա առավելագույն հեղինակություն և

նվազագույն իշխանություն

Թոմաս Շաշ

Վաստակաշատ մանկավարժ, Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինե Արիստակեսյանը մոտ երեսուն տարի է ինչ աշխատում է Երևանի թիվ 117 դպրոցում։ Խստապահանջ մանկավարժը կրթելով աշակերտներին, նրանց զինում է հարուստ գիտելիքներով։ Հետագայում նա ստաձնելով նաև դպրոցի փոխտնօրենի, ապա տնօրենի պաշտոնը, շարունակել է աշխատել նույնքան նվիրումով, որի արդյունքում ունեցել է մեծ հաջողություններ և դպրոցի պատմության մեջ թողել բարի համբավ։

Մարինե Արիստակեսյանն այսուհետ թողնելով տնօրենի պաշտոնը, կշարունակի մանկավարժական գործունությունը դպրոցում և վստահ եմ, որ դեռ երկար տարիներ նա իր խորը գիտելիքները և հարուստ կենսափորձը կներդնի սերունդների կրթության ու դաստիարակության գործին։

Բարի երթ Ձեզ, հարգարժան տիկին Արիստակեսյան:

1077