«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունը ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով ԱԺ այս ծաղրածուին: Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ներկայացված՝  Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթին:

«Ո՞ւմ ես ասում՝ անհավասարակշիռ, հարց եմ տալիս: Ընդդիմությունը ուղարկելով Ազգային ժողով այս ծաղրածուին և հանձնարարելով Թագուհի Թովմասյանին, որ գա այստեղ ներկայացնի և իր վրա վերցնի այս ողջ բեռը, իրենք էլ գնացել են իրենց համար տաքուկ ինչ-որ անկյունում պոպկորնով հետևում են  այս նիստին։ Սա խայտառակություն է, այս թեկնածուն խայտառակություն է ուղղակի»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

674