Եվրոպական երրորդ խաղերի մեկնարկին մնացել է 78 օր:  Միջոցառման ջահի վառման արարողությունը տեղի է  ունեցել Հռոմի  Ara Pacis թանգարանում:  Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ( ԵՕԿ ) նախագահ Սպիրոս Կապրալոսը ողջունել է  մասնակիցներին։ Նա նշել է, որ առաջիկա միջոցառումը Եվրոպայում ամենամեծ մարզական իրադարձությունն է:  Սպասվում է, որ ավելի քան 7000 մարզիկ - մարզուհիներ հանդես կգան խաղերում:

Նախագահ Անջեյ Դուդան ջահը փոխանցել է օլիմպիական քառակի չեմպիոն  Ռոբերտ Կորժենևսկուն, որն էլ կրակը հասցրել է  Լեհաստան։ 

Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հունիսի 21-ին՝  Կրակովի մարզադաշտում:

 

1137