Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադարի Ջահրոմին անդրադարձել է Իրանի նկատմամբ Ադրբեջանի պաշտոնյաների կոշտ դիրքորոշումներին՝ նշելով, որ Իրանի ու Ադրբեջանի միջև անխզելի կապեր գոյություն ունեն:

«Ադրբեջանի և Իրանի նկատմամբ Իսրայելի գործողությունները Թեհրանի ուշադրության կենտրոնում են, և Իրանը ժամանակին համապատասխան քայլեր կձեռնարկի»,-ասել է Իրանի կառավարության խոսնակը:

Ըստ Ջահրոմիի, Իսրայելը, որը «երկու ժողովուրդների թշնամին» է, փորձում է պառակտում մտցնել:

401