Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել այս անգամ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին:
Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում:
Հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել՝ խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար:
[ԱՀ ներքին գործերի նախարարություն]
06 Ապրիլ, 2023 01:49
788
Ադրբեջանցիները կրակել են Թաղավարդի տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող երեք անձանց ուղղությամբ
05 Մայիս, 2022 19:46
Ադրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են դեպի օդ
27 Հունվար, 2022 18:58
Ադրբեջանցիները Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք են հրահրել. ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր
26 Նոյեմբեր, 2021 16:33
Ասկերանի քաղաքապետի և նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար (ձայնագրություն)
26 Մայիս, 2024 02:36
Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել
06 Մայիս, 2023 18:48
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն Ասկերանի շրջանում. կողմերից մեկը մահացել է
28 Մարտ, 2023 00:51
Գորիսի տարածաշրջանում բուք է
29 Դեկտեմբեր, 2024 10:41
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կրակոցներ է արձակել՝ կիրառելով ականանետ ու նռնականետ
14 Հուլիս, 2023 15:33
Մարտակերտի շրջանում 2 անչափահաս երեխա է մահացել. նրանք խեղդվել են կայանված մեքենայի մեջ
08 Հուլիս, 2023 17:51