Շարմ Էլ Շեյխ-Երևան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Շարմ Էլ Շեյխ֊Երևան չվերթի ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք է կատարել Թուրքիայում` Էրզրումի օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանը։
Ըստ ստացված տվյալների` շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում, վատ եղանակային պայմանների և ցածր տեսանելիության պայմաններում օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում: Այս չվերթի օդանավը դեռ Հայաստան չի ժամանել:
11 Ապրիլ, 2023 14:29
853