Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է. կան զոհեր

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ադրբեջանական կողմը կրակ է արձակել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների վրա, հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։
Մեր տեղեկություններով՝ ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4։
Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։
11 Ապրիլ, 2023 21:30
1528