ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Սակայն, մարտական գործողությունները դեռ չավարտված, բանակային կորպուսի հրամանատարի վիրավորում ստանալու մասին լուրը միայն ադրբեջանական կողմին կարող էր ուրախացնել և Հայաստանում ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցների, որոնք առանց հասկանալու կամ գիտակցաբար շտապեցին հայտնել Գյոզալյանի վիրավորում ստանալու մասին։ Ու եթե ադրբեջանական կողմի դեպքում պատճառները հասկանալի էին, ապա հարց է ծագում, թե ում շահերն էին սպասարկում հայկական լրատվամիջոցները՝ ի դեմս Hraparak.am-ի՝ շտապելով հայտնել Գյոզալյանի վիրավորվելու մասին։

Նաև մեծ կասկածների է տեղիք է տալիս, թե ում շահերն էին սպասարկում այն քաղաքական ծաղրածուները, որոնք Ազատության հրապարակում կլոունադա էին սարքել այն ժամանակ, երբ սահմանին մեր զինվորները կյանքի կռիվ էին տալիս։ Քաղաքական ծաղրածուն թերևս վերջիններիս լավագույն բնութագիրն է։

Եվ բնականաբար այս ամենը զուգորդվում էր Հայաստանում 5-րդ շարասյուն աշխատող՝ իրենց արմանատական ընդդիմադիր համարողների հիվանդագին թեզերով՝ «Հողերը տվեցին», «Եռաբլուրում նախօրոք գերեզմաններ էին փորել» «Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հողերը հանձնեց» ․․․

Եթե էս երկրում մի բան կա հանձնելու, ապա դա դուք եք, եթե գերեզման կա փորելու, դա ձեր քաղաքական «գերեզմանն» է։

Խոնարհումս ու խորին ցավակցություններս հայրենիքի համար իրենց կյանքը նահատակած զինվորների հարազատներին։

Վիրավոր տղեքին առողջություն ու շնորհակալություն հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

1274