
Մենք նկատում ենք, որ ոչ միայն ավելացում կա թմրամիջոց օգտագործողների շրջանում, այլև ավելի երիտասարդացում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«Ցավոք սրտի, անցած տարիներին եթե կարող էինք ասել, որ երիտասարդ կանանց շրջանում բավականին հազվադեպ են դեպքեր գրանցվում, ապա վերջին տարիներին կանանց շրջանում է ավելացել թմրամիջոց օգտագործողների թիվը»,- ասաց նա և նշեց, որ իրավապահ մարմիններն աշխատում են կանխարգելման ուղղությամբ:
«Ծնողների կողմից իրազեկվածության բարձրացումը ևս մեծ նշանակություն ունի, որովհետև շատ հաճախ դժվար է տարբերակել՝ արդյոք իրենց երեխաները գտնվում են հոգեխթանիչների ազդեցության տակ, թե՞ ոչ, և պետք է նշեմ, որ դրանց օգտագործումը շատ անգամ հանգեցնում է հոգեկան առողջության խնդիրների»,- ասաց նա: