Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց 33,5 մլն դրամ հատկացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին:

Ըստ նախագծի՝ նրանցից յուրաքանչյուրին միանվագ կտրվի 500 հազարական դրամ:

Դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։  Սակայն նախարարություն առկա տեղեկատվության համաձայն, բազմաթիվ զինծառայողներ որոշմամբ սահմանված կարգով չեն ներկայացրել դիմում սոցիալական աջակացությունը ստանալու համար (պայմանավորված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, ինչպես նաև առողջական և անձնական խնդիրներով):

Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության որոշման մեջ, որով կհատկացվի 33.500.000 դրամ՝ Որոշման շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 67 զինծառայողի (67 x 500.000=33.500.000 դրամ):

523