Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ անրամարտի Եվրոպայի առաջնությունը միջազգային և Եվրոպական ֆեդերցիանների կազմակերպված մրցումներ են։
«Սա միջազգային և Եվրոպական ֆեդերացիանների կազմակերպված մրցումներ են, որին անդամակցում են Եվրոպական բոլոր երկրները։ Եվ բոլոր այն մարզիկները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու այդ մրցաշարերին, մենք պարտավոր ենք ընդունելու։ Սա մեծ և կարևոր հանձնառություն է։Հայտը ներկայացնելուց ասել ենք, բոլոր երկրների մարզիկներին ընդունելու ենք և ապահովելու ենք նրանց անվտանգությունը»։
Հարությունյանն ընդգծել է, որ բավականին բարձր նշաձող ենք սահմանել։ «Մենք նոր ենք սկսել նման իրադարձություններ և միջոցառումներ կազմակերպել։ Կարխում ենք, որ այս առումով Եվրոպայում և աշխարհում մարզական միջոցառումների կազմակերպման նոր ստանդաևտներ պետք է սահմանենք և ինչու չէ, դա պետք է անի նաև Հայաստանոը։ Դա արել ենք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, որի ավարտից հետո ոչ միայն բռնցքամարտի ոլորտում են խոսում կազմակերպամն մասին, այ այլ մարզաձերի ներկայացուցիչները»։
Ըստ Հարությունյանի ծանրամարտի առաջնությունից հետո Հայաստանի տեսանելիությունը էլ ավելի էմեծանալու։ «Եվ քանի որ ցավոք սրտի 30 տարիների ընթացքում նման միջոցառումներ չենք անցկացրել, մենք այս հնարավորությունը պետք է օգտագործենք հավակնելու ավելի լուրջ միջոցառումներ անցկացնելու համար։ Իսկ դրա համար դու որպես կազմակերպման իրավունք ստացած նոր երկիր, պետք անես առավելագույնը և լավագույնը»։