ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը։

Փաշինյանն ասել է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. «Մենք մեր մտահոգությունների սահմանը գծել ենք, և, ըստ էության, մեր մտահոգությունը կամ մեր ցանկությունը, մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ–ի, և՛ տարածաշրջանի համար։ Եվ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք քննարկումները»,- ասել է ՀՀ վարչապետը։

Համեմատական անցկացնելով ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի միջև, վարչապետը նշել է, որ ԵՄ-ի առաքելությունը ՀԱՊԿ-ի հետ նույն հարթության մեջ դնել չի կարելի. «Եկեք ՀԱՊԿ-ը և Եվրամիությունը իրարից տարբերենք։ ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը 2022 թվականին Ղազախստանի դեպքերի ժամանակ իրականացրել է։ Հետևաբար, ՀՀ-ի ակնկալիքները ՀԱՊԿ-ից պետք է շատ ավելին լինեն, քան ԵՄ-ից»։

495