ԵԽ պատգամավորը դատապարտել է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը:
Կալյուրանդը նման հայտարարությամբ է հանդես եկել «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում օսմանցիների կողմից 108 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ես դատապարտում եմ հենց այս տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են գոյություն ունեցող համաձայնագրերը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը»։
24 Ապրիլ, 2023 22:41
1682
ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
12 Մայիս, 2026 17:45
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին
06 Ապրիլ, 2026 22:27
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում
24 Մարտ, 2026 18:41
ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով
19 Նոյեմբեր, 2026 20:02
Սա մի բանաձև է, որից հրաժարվելը քաղաքական մահ է ընդդիմության համար. Փաշինյանի առաջարկը
19 Նոյեմբեր, 2026 11:43
Ժողովուրդը կորոշի ունենա Սահմանադրություն, որը կապահովի հարատև պետականություն և խաղաղություն ՀՀ-ում. Թորոսյան (տեսանյութ)
18 Նոյեմբեր, 2026 21:10
Եգիպտոսում 10 անձի դատապարտել են մահապատժի՝ ահաբեկչություն կազմակերպելու համար
30 Հունվար, 2022 21:48