Գերմանիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Ռենատա Ալտը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը միջազգային իրավունքի խախտում է։ Այս մասին Ալթը գրել է Twitter-ի իր էջում։
«Լեռնային Ղարաբաղի Հագարիի կամրջի վրա Ադրբեջանի նոր անցակետը խախտում է միջազգային իրավունքը՝ ավելի խոչընդոտելով մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան։ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- գրել է խորհրդարանականը։
Der neue Kontrollpunkt von #Aserbaidschan an der Hakari-Brücke nach #Bergkarabakh ist völkerrechtswidrig, erschwert Bewegungsfreiheit d. Menschen & Versorgung d. Region. 🇦🇿 muss #Menschenrechte respektieren & Forderungen von #IGH umgehend umsetzenhttps://t.co/lKDv65hrR8
— Renata Alt (@RenataAlt_MdB) April 24, 2023