Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։
Ապրիլի 13-ից 19-ը արձանագրվել է 35-ից ավելի բացահայտում։
Մասնավորապես, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Նոր Նորքի, Արաբկիրի, Մալաթիայի և Շենգավիթի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով մեթամֆետամինի, շոկոյի, մեֆիդրոնի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետևողականորեն շարունակվում է։

576