
Այսօր` ապրիլի 26-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ծննդյան տարեդարձն է։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, նպատակ ունենալով իր զինվորին եւ սպային ավելի կարող ու պրոֆեսիոնալ դարձնել` հիմքում ունենալով նաեւ զինվորական կրթության բարեփոխումները եւս:
Ներդրվել է շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Ընդունվեց Պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը, որը հնարավորություն տվեց զինծառայողին էականորեն բարձրացնել աշխատավարձը: Ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող երիտասարդներն ուսումն ավարտելուց, սպայական կոչում ստանալուց, ըստ զորամասերի նախորոշվելուց հետո կստանան 3 սենյականոց բնակարան Երեւանում։
ՀՀ պաշտպանական ոլորտում բարեփոխումները շատ են, սպասելիքներն` է´լ ավելի։
Araratnews.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Սուրեն Պապիկյանին ծննդյան օրվա կապակցությամբ` ցանկանալով անսահման ուժ եւ կորով մեր երկրի սահմաններն ամուր պահելու բարդ ու պատասխանատու գործում: