
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին:
Վերջինիս խիստ հիացնում են և հրճվանք պատճառում Ադրբեջանի ղեկավարության գործողությունները:
«Մի քանի օր առաջ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ տրանսպորտային զարկերակը»,- գրել է նա՝ խանդավառված հավելելով, թե՝ «երբ երկուսուկես տարի առաջ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո շատ ադրբեջանցիներ բարոյական անկման մեջ են եղել, ինքն ասել է, որ սա դեռ սկիզբն է, ամեն ինչ նրանցը կլինի. «Ձեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար կպահանջվի հինգ տարի, և այս հինգ տարին արդեն պլանավորված է»:
Նախկին դերասանը, չթաքցնելով հիացմունքը, հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրում է «երկարաժամկետ խաղի փայլուն մակարդակ»:
Ավարտելով գրառումը՝ բռնապետ լինելու դասական օրինակ Բաքվի ղեկավարության գործողությունների հանդեպ Արեստովիչն իր նախանձն է հայտնել: