Դատախազությունը պահանջում է բժշկից բռնագանձել 12 անշարժ և շարժական ապօրինի գույք, մոտ 400 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ապրիլի 17-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
- 4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 606 մլն 102 հազար 500 դրամ,
- 9 մլն 912 հազար 752 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
- 386 մլն 919 հազար 865 դրամի չափով գումար, որը 1996-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
28 Ապրիլ, 2023 16:17
1221
22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Քոչարյաններից (տեսանյութ)
12 Մայիս, 2025 11:21
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը
17 Սեպտեմբեր, 2024 21:37
Դատախազությունը հարուցել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով. ամփոփվել են 2023 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները
11 Հուլիս, 2023 18:14
22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Քոչարյաններից (տեսանյութ)
12 Մայիս, 2025 11:21
Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
19 Հոկտեմբեր, 2023 22:26
«Ֆեյսբուքն» արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների հնարավորությունը
22 Ապրիլ, 2023 17:34