«Պարոն Մանուկյան, ասում եք՝ գաղտագողի, այսինքն՝ ամբողջ աշխարհի առաջ գաղտագողի բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկման, թե Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները տեղի են ունենում գաղտագողի:

Արման Եղոյանը հարց հղեց Գեղամ Մանուկյանին՝ ակնկալելով անկեղծ պատասխան: «Եթե այս բանակցությունները այսօր, նույն ձևով, նույն քանակի լրատվությամբ, նույն բովանդակությամբ, նույն հաղորդագրության տեքստով տեղի ունենային Մոսկվայում, դուք էլի՞ այս հարցը կբարձրացնեիք»,- հարցրեց Արման Եղոյանը և հավելեց, որ Արցախի հարցով բանակցություններն իրենց բովանդակությամբ նույնն են և Վաշինգտոնում, և Մոսկվայում:

590