«Անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը». Եղոյան
«Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Այսինքն, Ստեփանակերտը բանակցություններում հանդես գա որպես սուբյեկտ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Ամերիկայի ձայնը», հղում անելով պետքարտուղարությանը, հայտնել էր, որ Բաքուն և Երևանը քննարկում են էթնիկ փոքրամասնությունների իրավունքները և անվտանգությունը։ Հարցին՝ ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը իջեցվե՞լ է, Եղոյանը նշել է, որ «Ամերիկայի ձայնը» այդ լուրն արդեն հեռացրել է։
«Հղում է արվում պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող իրենց աղբյուրին։ Այդ լուրը սկզբնաղբյուր կայքից արդեն իսկ հեռացվել է, ինչը վկայում է լուրի արժանահավատության մասին»,- ավելացրել է Եղոյանը։
02 Մայիս, 2023 16:59
953
Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
28 Սեպտեմբեր, 2026 23:16
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
26 Սեպտեմբեր, 2026 15:20
Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին
20 Սեպտեմբեր, 2026 10:47
Որ Էդողանը ասի ծխելը վնասակար է, իր ինադու պիտի ծխե՞նք, դուք աշխարհին թուրքական լինզայով եք նայու՞մ
18 Օգոստոս, 2026 17:37
Ո՞նց կարող է ուղեղով մտածող մարդը հայտարարել, որ ՔՊ֊ն կամ թեկուզ ՈւՀ֊ն, կամ նույնիսկ ՀԴ֊ն որևէ 1276 հոգանոց տեղամասում հավաքել է 0 ձայն․ Եղոյան
10 Հունիս, 2026 19:24
Փոթորկից Հայաստանը հանել ենք, բայց սպասվում են դժվար ամիսներ՝ հիբրիդային հարձակումներով. Եղոյան (տեսանյութ)
10 Փետրվար, 2026 17:17