
Այսօր պանիր գնելիս հաճախ պիտակի վրա կարելի է տեսնել «պանրային մթերք» մակնանշումը, ինչը շատերին անհասկանալի է, շատ անգամ էլ առանց ուշադրություն դարձնելու մեր քաղաքացիները այն գնում են որպես պանիր։ Այժմ կներկայացնենք պանրային մթերքի եւ պանրի տարբերությունը եւ ինքներդ որոշեք արժե՞ պանրային մթերք օգտագործել, թե՞ ոչ։
Այսպիսով։ Պանրային մթերքը դա կաթնամթերք է, որի բաղադրության մեջ յուղազրկված կաթ եւ բուսական յուղ (կաթնային յուղի փոխարինիչ) է։ Թե որքան են դրանք վնասակար մարդու առողջության համար` մասնագետների շջանում կարծիքները տարբեր են, սակայն որ դրանց բաղադրության մեջ մտնող տրանսճարպերը վտանգավոր են` դա փաստ է։ Օրինակ, դիտարկենք արմավի յուղը, որը հաճախ օգտագործվում է որպես կանթնային յուղի փոխարինող, այն ոչ պատշաճ ջերմային մշակում անցնելու դեպքում համարվում է կոնցերագեն եւ կարող է դառնալ քաղցկեղի պատճառ։
Եվ ընդհանրապես, պանրային արտադրանքի բաղադրության մեջ մտնող ցանկացած բուսական ճարպ ենթարկվում է մի շարք մշակումների՝ ինտերերիֆիկացիա, հիդրոգենացում, հոտազերծում, ֆրակցիոնացում։ Ինչից հետո այն դառնում է քիմիապես ակտիվ։ Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ ճարպը սկսում է ռեակցիայի մեջ մտնել բջիջների հետ՝ քայքայելով հյուսվածքները, ազդելով նյարդային, սրտի եւ իմունային համակարգերի վրա, եւ որ ամենակարևորն է՝ տղամարդու եւ հատկապես կանանց օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիայի վրա: Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց համար այդ մթերքները չափազանց վտանգավոր են: