Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։ Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար:

Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում ևս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը:

Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարևոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, և դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել: Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»:

847