Կարուսելն ընթացքի ժամանակ կոտրվել է. տուժել է շուրջ 20 մարդ

Օրենբուրգում կարուսելն ընթացքի ժամանակ կոտրվել է, տուժել է շուրջ 20 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է՝ 20 տուժածներից 12-ը երեխաներ են, 8-ը՝ մեծահասակներ։ Նրանցից 12-ը գտնվում են հիվանդանոցում, 8 հոգին բուժում ստանալուց հետո դուրս են գրվել։ 12 հոսպիտալացվածներից 6-ը երեխաներ են։ Նրանցից 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 27-ամյա մի աղջիկ ծայրահեղ ծանր վիճակում է։ 10-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բրեստսկայա փողոցի այգում գտնվող ատրակցիոնը տեղադրվել է վերջերս։ Հավելենք՝ քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում):
07 Մայիս, 2023 03:45
1127