«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ 72-րդ մոտոհրաձգային բրիգադը փախել է Բախմուտից (ուկրաինական քաղաք Դոնեցկի մարզում)։ Ուկրաինացի զինվորականները հաստատում են ռուսների ձախողումը. այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ առանձին գրոհային բրիգադին Telegram-ում։

«Պաշտոնապես. Պրիգոժինի հաղորդագրությունը Բախմուտի տակից Ռուսաստանից 72-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի և այնտեղ մնացած ռուսների «500 դիակների» փախուստի մասին համապատասխանում է իրականությանը»,-նշում են զինվորականները։

805