Լիվերպուլում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։ Կիսաեզրափակիչը կմեկնարկի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23:00-ին):

Բրյունետի օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին Ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար գործում է 1004 համարը:

Մյուս երկրներից քվեարկելու համար այցելեք www.esc.vote կայք:

 

1199