
«Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը դիմում է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որում խնդրում է «մարտական գործողությունների երկար տարիների փորձ ունեցող» բանակի գեներալին անձամբ ժամանել Բախմուտ (Արտեմովսկ)՝ գնահատելու ռազմական իրավիճակն այնտեղ։
Երեկ թվագրված փաստաթուղթը հրապարակվել է այսօր՝ մայիսի 12-ին, Պրիգոժինի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքում։
Նա նշել է, որ ներկա պահին «Վագների» ստորաբաժանումները վերահսկում են Բախմուտ բնակավայրի ավելի քան 95%-ը և շարունակում են հարձակումը նրա ամբողջական ազատագրման համար։ Նա, իր փաստաթղթում դիմելով Շոյգույին, նշել է․
«Հաշվի առնելով ծանր օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններում ձեր բազմամյա փորձը՝ խնդրում եմ Ձեզ գալ Ռուսաստանի Դաշնության ռազմական ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող Բախմուտ բնակավայրի տարածք և ինքնուրույն գնահատել ընթացիկ իրավիճակը։ Կանխավ շնորհակալ եմ, անհամբեր սպասում եմ Ձեր համաձայնությանը»,- ասվում է փաստաթղթում: