Քննչական կոմիտեի կողմից Պետական եկամուտների կոմիտեի քննչական գործառույթները ստանձնելուց հետո հետևողական ենք, որպեսզի պետությանը պատճառված վնասները վերականգնվեն: Այս մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Զեկուցողը նշեց, որ 4 ամիսների  կտրվածքով Քննչական կոմիտեի կատարած աշխատանքի արդյունքում արդեն մոտ 7,5 միլիարդ դրամի վերականգնում են ունեցել, և այդ գումարները չպլանավորված, չնախատեսված, թաքցված հարկեր են եղել:

«Ահռելի մեծ, մի քանի տասնյակի հասնող շրջանառություն ենք ի հայտ բերել՝ թաքցված, քողարկված, որոնք այսօր արդեն վճարված են պետբյուջե՝ 7,5 միլիարդ»,- ասաց նա:

Նա նշեց, որ ՊԵԿ քննիչները, բացառությամբ մեկ-երկուսի, ևս տեղափոխվել են Քննչական մարմին, և պահպանվել է նրանց աշխատավարձը, ինչպես նաև նստավայրն էլ մնացել է նույնը:

1543