Այսօրվանից Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գծի վրացական հատվածը անորոշ ժամանակով փակ է, մայիսի 16-ին հաղորդում են ադրբեջանական լրատվականները՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցները։

Երկաթգծի կասեցման պատճառ է նշվում «գլխավոր կապալառուի կողմից (նոր) հատվածի շինարարության արագացումը և ծրագիրը կարճ ժամկետում ավարտելը։

Այս ամսվա սկզբին թուրքական պարբերականները հայտնել էին, որ երկաթուղու գործարկումից հետո (2017թ. հոկտեմբերի 30) ԲԹԿ-ի երկայնքով իրականացված բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 2,4 միլիոն տոննան։ Միևնույն ժամանակ նշվել է, որ նոր ճանապարհը թույլ է տվել զգալիորեն կրճատել Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների առաքման ժամանակը մինչև 15 օր, ինչը մոտ երկու անգամ ավելի արագ է, քան Չինաստանից Եվրոպա ապրանքների տեղափոխումը ռուսական ճանապարհով (32 օր):

713