«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտքերի փոխանակության ժամանակ անդրադարձավ բազմաբնակարան շենքերի հարցին։

«Սա կարևոր խնդիր է, ՀՀ-ում ունենք շենքեր, որոնք վթարային են։ 75% սառեցնելով թույլ է տրվում մի փոքր հնարավորություն, բայց եթե եկամուտները նվազեն, սա նորից բերելու է ինքնարժեքի մեծացման, կարելի էր ավելի զգույշ լիներ՝ ավելի ցածր տոկոս սահմանել»,- նշեց պատգամավորը։

«Բնակֆոնդի 0,3 տոկոսն է կառուցվում, ինչքան հնարավորություններ կան, իսկ ինքներս այսօր խոչընդոտում ենք, որպեսզի բազմաբնակարան շենքերը կառուցապատվեն։ Ասում եք հասցեատերը դուք չեք, սակայն պետք է Էկոնոմիկայի նախարարութունը և Կառավարությունը նորմատիվնեեր տան և ասեն՝ մեր երկրում սա է պետք։ Իհարկե, ՏԻՄ-երը ինքնուրույն են, բայց, վերջին հաշվով, մենք պետություն ենք, մենք պետք է ուշադիր լինենք այս կամ այն հատվածին, պետք է գոտիականացվի արագ, մինչև գլխավոր հատակագիծը լինի, հակառակ դեպքում պատճառաբանում են, թե հատակագիծ չկա, հետո ի՞նչ ենք անելու։ Չունենք՝ պետք է այսօր այս կամ այն հասցեներում իրավունք սահմանել  մինչև 60 կամ 70 մետր։ Շատ կարևոր է ենթակառուցվածքների ինստիտուտը, եթե պետք է՝ հայտարարենք, որ մեծ ներդրումներ են պետք, կամ այլ ֆորմատներ դիտարկենք, որպեսզի զուգահեռ զարգանան և՛ շինարարությունը, և՛ ենթակառուցվածքները, որ այդ շինարարական ձեռնարկությունները սկսեն գործել»,- իր ելույթում նշեց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

1182