ԵՄ-ն կարող է արգելել Twitter-ը

Եվրամիությունը օգոստոսի 25-ից կարող է արգելել Twitter սոցիալական ցանցը, եթե նրա ղեկավարությունը չկատարի ապատեղեկատվության դեմ պայքարի եվրոպական պահանջները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի հեռահաղորդակցության նախարար Ժան-Նոել Բարոն։
«Ամառվա վերջին ուժի մեջ կմտնեն սոցցանցերի և շուկաների կանոնները, որոնք ենթադրում են պարտադիր չափավորություն, անօրինական նյութերի վերացում ևն»,- ասել է նախարարը։
30 Մայիս, 2023 14:05
497