Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է ներկայացուցիչներ ունենալ Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում. հայտարարել է ՀՀ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով, նախարարությունն այս պահին ունի գործող երկու առևտրային ներկայացուցիչներ․ մեկը ԱՀԿ-ում գործող ներկայացուցչությունն է, մյուսը՝ Իրանում. «Թափուր հաստիքներ ունենք Չինաստանում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում, հիմա զգուշությամբ լրացնում ենք. դա կարևոր է, որպեսզի նշանակվող մարդիկ լինեն արդյունքներին միտված։ Իրանի հետ հարաբերությունները բավական լավ են զարգանում, առևտրային կցորդ նշանակելուց հետո երկու տարվա ընթացքում մեր շրջանառությունը համարյա կրկնապատկվել է»։ 

515