«Իմ հարազատնե՛ր, յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ լինում են ճակատագրական պահեր, երբ որոշվում է ազգի ճակատագիրը, լինել թե չլինել հարցը: Լինել թե չլինելը ոչ թե միայն ֆիզիկական առումով, այլ նաև հոգևոր:

 

Այսօր նման կռիվ է տալիս ողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, յուրաքանչյուրն իր տեղում: Բայց այսօր նաև շատ կարևոր է, որպեսզի մենք, դառնալով մի բանակ, ամենաառաջին հարվածը վերցնենք մեզ վրա՝ պաշտպանելով մեր քույրերին, մեր մայրերին, մեր երեխաներին: Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի»,-  ասում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը «Զինուժ մեդիայի» հրապարակած տեսանյութում:

1180