«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ուստի շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։

Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝

  • 08.00-08.45
  • 13.00-14.00
  • 18.00-18.30

Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։

Պատճառվող անհարմարության համար ճանապարհային դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Տեղեկացվում է, որ և՛ շինարարական, և՛ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար:

799