ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ   նախարարությունը պարզաբանում է տարածվել առ այն, որ ուսումնական ծրագրում ներառված է Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը:

«Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։

Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը:

Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։

Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները:

Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում արված լրամշակումներից հետո։

Աշխատանքային լրամշակվող տարբերակը/ցանկը՝ կից https://bit.ly/30KmDhg »

 

‼️Պարզաբանում 📚❗️Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը...

Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on 2020 թ. հուլիսի 24, ուրբաթ
1753