Մոլդովայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել
Մոլդովայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարը Ջեյհուն Բայրամովը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել ճաշի սեղանի շուրջ։
Հիշեցնենք՝ քիչ առաջ Քիշնևում ավարտվել է հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
02 Հունիս, 2023 00:38
1032