Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանված պատմական Հայաստանի քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է լեդ էկրանին. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել պատմական Հայաստանի քարտեզը «Հանրապետության հրապարակ» կայարանից հանելու տեղեկության մասին:
«Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է պատմական Հայաստանի քարտեզը, տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․ թ․ մայիսի 29-ին՝ մաշվածության ու խամրածության պատճառով։
Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․ թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»,- նշվում է պարզաբանման մեջ։
02 Հունիս, 2023 17:29
1000
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին. օրվա տնտեսական լուրեր․ տեսանյութ
28 Նոյեմբեր, 2023 00:48
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
23 Սեպտեմբեր, 2023 14:07
Պարգևատրվել են մետրոյի ուղեգծերի վրա տեղի ունեցած փլուզման վերականգնման աշխատանքների մասնակիցները
07 Ապրիլ, 2023 00:49
Այս մարդկանց նպատակն է՝ երկիրը քանդել ներսից և հանձնել այլ պետությանը, դառնալ ինչ-որ պետության մարզ. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)
14 Մայիս, 2024 17:31
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերին հատվածի շինությունը վերանորոգվել է (լուսանկարներ)
29 Նոյեմբեր, 2022 15:01
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»
16 Ապրիլ, 2021 16:54