Երևանյան փաբերից մեկում ծեծկռտուք է եղել. կան ձերբակալվածներ

Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից մեկում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում շշով հարվածում է պատերին:
Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ժամը 08.40-ին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և հիշյալ վայրից բաժին է տեղափոխել 3 երիտասարդի: Պարզվել է, որ նրանք փաբում, ալկոհոլի ազդեցության տակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ նրանցից մեկը կոտրել է փաբում եղած դատարկ շշերը:
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
02 Հունիս, 2023 19:24
606
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը
03 Սեպտեմբեր, 2025 17:31
ՏԿԵՆ-ը դատի է տվել «Երևանյան կրկես»-ին և պահանջում է լուծել մի շարք պայմանագրեր, առգրավել գույքը
09 Հուլիս, 2025 21:52
Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում. Տեսանյութ
14 Հունիս, 2025 22:55