Հունիսի 8-ին Աբխազիայի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում մերկ իրանով կամ լողազգեստով հայտնվելու համար զբոսաշրջիկներին սպառնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ի չափով (6 հազար ռուբլի)։
«Մեծ թվով հանգստացողների և զբոսաշրջիկների առկայությունը զգալիորեն համալրում է մեր բյուջեն, սակայն չպետք է մոռանալ մեր ազգային մտածելակերպի մասին, մեր երիտասարդությանը ապսուրայի ոգով դաստիարակելու մասին։ Մեզ հետ հանգստացողներից շատերը կարծում են, որ եթե հանգստավայրում են, ապա պետք չէ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին, և նրանք իրենց թույլ են տալիս լողազգեստներով քայլել ոչ միայն լողափերում կամ լողի համար նախատեսված վայրերում, այլ նաև հասարակական վայրերում, իսկ տղամարդիք պարզապես շրջում են շորտերով՝ մերկ կրծքավանդակով: Այս ամենը հարուցում է ոչ միայն ավագ սերնդի, այլև տեղի բնակչության երիտասարդության վրդովմունքը, քանի որ մեր հասարակության մեջ ընդունված չէ նման կերպ հագնվել հասարակական վայրերում»,- ասված է օրինագծի պարզաբանման մեջ։
Հասարակական վայրերում ոչ պատշաճ ձևով հայտնվելու արգելքը վերաբերում է նաև տեղի բնակիչներին։
Օրենքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։ Մինչ այդ հանրապետությունում կպատրաստվեն պատժի մասին նախազգուշացնող տեղեկատվական հայտարարություններ։