Վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ
Հունիսի 9-ին, ժամը 23։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։55-ին, մարվել հունիսի 10-ին, ժամը 00։18-ին։ Այրվել է ավտոմեքենան։
10 Հունիս, 2023 22:17
1337
Մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի են ծխահարվել. մանրամասներ Երևանում բռնկված խոշոր հրդեհից
10 Փետրվար, 2024 16:28
Հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է
16 Փետրվար, 2023 23:30
Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ
26 Օգոստոս, 2022 01:34