Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկայա փողոցում, հրդեհվել է «Հայաստան» ռեստորանի շենքը։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Shot տելեգրամյան ալիքում։

Նշվում է, որ շենքի տանիքի վերեւում տեսանելի է եղել թանձր սեւ ծուխ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ արդյունքում տարհանվել է ռեստորանի մոտ 20 հյուր։ Հաստատության ներսում թեթեւ ծուխ է եղել։ Փրկարարներն այս պահին տեղում են։

Ժամանած հրշեջները նախապես պարզել են, որ հրդեհի պատճառը բնակելի շենքի առաջին հարկում գտնվող ճաշասենյակում ճարպի բռնկումն է։ Հրդեհը մարվել է, զոհերի մասին տեղեկություններ չկան։

2101