Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին:
Պարոն Բեռլուսկոնին նշանակալի ներդրում է ունեցել Իտալիայի շարունակական առաջընթացի ապահովման և հայ-իտալական բազմադարյա հարաբերությունների զարգացման գործում: Վշտակցում եմ անվանի քաղաքական գործչի հարազատներին և մերձավորներին այս անդառնալի կորստի պահին»:
14 Հունիս, 2023 15:25
1007
Շաբաթօրյա աշխատանք կաբինետից դուրս, չենք մոռանում հդմ կտրոնի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
19 Սեպտեմբեր, 2026 12:45
Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ
18 Սեպտեմբեր, 2026 19:49
Մենք չպետք է այս խաղաղությունը ընդունենք որպես ինքնըստինքյան տրված իրողություն․ խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել
18 Սեպտեմբեր, 2026 19:29
Ֆրանցիսկոս պապը բոլորիս հուշերում կմնա որպես գթասրտության և մարդասիրական գաղափարների առաջամարտիկ․ վարչապետի ցավակցական հեռագիրը
22 Ապրիլ, 2025 21:06
Սրտի խորը կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի մահվան գույժը․ Նիկոլ Փաշինյան
01 Հունվար, 2023 00:03