Լոս Անջելեսի արեւելքում վերահսկողությունից դուրս եկած հրդեհի հետեւանքով տարհանվել է շուրջ 7800 մարդ:

 

 Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Ռիվերսայդ շրջանի դեպարտամենտին, փոխանցում է news.am-ը:

 

Հրդեհը բռնկվել է ուրբաթ՝ տեղական ժամանակով 17:00-ի շրջանում։ Տուժածների մասին չի հաղորդվում։

 

Հեռուստաալիքին հրշեջ դեպարտամենտի մամուլի քարտուղար Ռոբ Ռոզինի հաղորդմամբ՝ տարհանման կենտրոնները կազմակերպված են Բյումանի ավագ դպրոցում եւ տեղի հյուրանցողներում։

 

Դրանք բոլորը պահպանում են COVID-19-ի տարածման դեմ միջոցառումները։

 

Ըստ Ազգային օդերեւութաբանական ծառայության՝ հանգստյան օրերին հրդեհների հավանականությունը կավելանա բարձր ջերմաստիճանի, ցածր խոնավության եւ առափնյա քամիների պատճառով։

1084