
Տորոնտոյում կայացել է աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանի շրջագայության հերթական համերգը, որի շրջանակում առաջին անգամ ելույթ է ունեցել Ռոզա Լինը: «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչը բացել է Շիրանի համերգն իր մի քանի կատարումներով, այդ թվում՝ Hallelujah, Divine, Upon My Heart, Mountains եւ, իհարկե, վերջում հանրահայտ Snap-ով:
Այս մասին Ռոզա Լինը կիսվել է իր ինստագրամյան էջում։ «Երկու անմոռանալի օրեր Տորոնտոյում: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Էդ Շիրան, շնորհակալ եմ ինձ մասնակիցը դարձնելու համար. քո երկրպագուներն ամենաջերմն են»,- գրել է Ռոզան:
Նա գրվածքին կցել է լուսանկարներ, որտեղ երևում է, որ համերգին կրել է սպորտային շապիկ, որտեղ գրված է նրա անունը և 22 համարը․ ինչպես միշտ Ռոզա Լինը ունեցել է կերպարում հայկական որևէ ատրիբուտ՝ հիշեցնելու իր ազգությամն մասին։ Նա այս անգամ կրել է Հայաստանի դրոշով կախազարդ։