Լուիս Սուարեսը առողջական խնդիրների պատճառով մտադիր է ավարտել մարզական կարիերան
Բրազիլական «Գրեմիոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է ավարտել մարզական կարիերան, հայտնում է Esportes GZH-ը:
36-ամյա ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ այլևս չի դիմանում աջ ծնկի ցավերին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն կարող է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի»:
Սուարեսն այս տարվա հունվարից է խաղում «Գրեմիոյում»: 25 խաղում նա խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:
Հարձակվողը նախկինում խաղացել էր նաև ուրուգվայական «Նասիոնալում», հոլանդական «Գրոնիգենում» ու «Այաքսում», անգլիական «Լիվերպուլում», կատալոնական «Բարսելոնայում» և Մադրիդի «Աթլետիկոյում»:
21 Հունիս, 2023 18:20
749
Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
24 Նոյեմբեր, 2025 15:45
Ես ունեմ նույն էներգիան, ինչ 30 տարեկանում․ Բրազիայի նախագահը 2026թ․-ին կրկին կառաջադրվի
23 Հոկտեմբեր, 2025 16:36
Արոնյանը հաղթել է Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում և արժանացել 40 հազար դոլար պարգևի
16 Օգոստոս, 2025 15:58
Սուարեսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Գրեմիոյում» իր նորամուտի ժամանակ
18 Հունվար, 2023 14:43
Կատար2022․ Ուրուգվայը հաղթեց Գանային, բայց չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ
03 Դեկտեմբեր, 2022 01:03
Սուարեսը կտեղափոխվի «Ատլետիկո»
24 Սեպտեմբեր, 2020 16:46
ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ
08 Օգոստոս, 2026 21:59
Իսպանիան՝ Մունդիալ 2026-ի չեմպիոն
20 Հուլիս, 2026 02:05
ԱԱ-2026 եզրափակիչ․ Արգենտինան մնաց 10 հոգով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում
20 Հուլիս, 2026 01:26