Արցախում զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սևակ Սաղաթելյանը, որը պատերազմի առաջին իսկ օրերից որպես կամավոր գտնվում էր Արցախում։

Այս մասին հայտնում է Սևակի ընկեր Գևորգ Մանուկյանը գրել է․

«Իմ թանգ ախպեր, իմ քաղցր ընկեր․․․
Վերջին անգամ սեպտեմբերի 16-ին եմ զրուցել հետը, ապագայի հետ կապված պլաններ ունեինք,
աաախ։

էս ինչ արիր․․․
Ախպերս ննջիր խաղաղությամբ, մի օր կհանդիպենք երկնքում
Առյուծի ձագը առյուծ է լինում,
ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ։
ՓԱՌՔ ՔՈ ԾՆՈՂՆԵՐԻՆ»։

Հ.Գ. Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը հոկտեմբերի 21-ին ժամը 18:00-ից Շիրակի մարզի գյուղ Ձորակապում:
 

Նշենք, որ Սևակի հայրը՝ Մուշեղ Սաղաթելյանը, 2018 թվականից գտնվում է կոմայում։

2207