Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում  հունիսի 19-ից  մեկնարկել է  «Համայնքապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը հայտնում է, որ մրցաշարին մասնակցում են Ակունքի, Ծովակի, Մեծ Մասրիկի, Սոթքի, Վարդենիսի համայնքապետարանի, «Տուն ինտերնատ», «Վարդենիս» և «Վարդենիս սիթի» թիմերը։ Նրանք ընդգրկված են երկու ենթախմբերում, որտեղ միմյանց դեմ կմրցեն շրջանաձև կարգով՝ միմյանց դեմ մեկական հանդիպում անցկացնելով։ Խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ, որտեղ և մեկական հանդիպմամբ կվիճարկեն եզրափակչի ուղեգիրը։

«Մրցաշարի մեկնարկային խաղում A խմբում ընդգրկված «Վարդենիսի համայնքապետարան» և «Սոթք» թիմերը խաղացին մարտական ոչ-ոքի՝ գրանցելով 2։2 հաշիվը։ A խմբի մյուս խաղում «Ակունք» թիմը 3։0 հաշվով հաղթում էր «Տուն-ինտերնատ» թիմին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խաղը հետաձգվեց։ B խմբում ծավալվեց համառ և անզիջում պայքար։ «Վարդենիս» թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Ծովակ» թիմի նկատմամբ։ B խմբի մյուս խաղը գոլառատ ստացվեց․ «Մեծ Մասրիկ» թիմը 4։3 հաշվով առավելության հասավ «Վարդենիս Սիթի» թիմի նկատմամբ։ Հաջորդ հանդիպումները կանցկացվեն առաջիկա շաբաթ և կիրակի օրերին»,-ներկայացրեց Դավիթ Դավթյանը։

467