Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները «Ոսկեհատիկ Սվիթե» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Մասնավորապես՝
- խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում՝ պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար, - արտադրամասի սեղանների մակերևույթները չեն պահվել բարվոք վիճակում՝ ենթակա են եղել փոխարինման։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
23 Հունիս, 2023 15:44
759
Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր
08 Հուլիս, 2026 17:51
Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30 Հունիս, 2026 19:48
Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր, Վաղարշապատ, Բաղրամյան համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
24 Մայիս, 2026 15:24
Մերձավան գյուղի կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
22 Փետրվար, 2026 20:23
Գյումրիում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
24 Դեկտեմբեր, 2025 12:30
Աշտարակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24 Նոյեմբեր, 2025 10:46